Կոնվերս բանկի թիմն ամենաակտիվն էր ՎԶԵԲ առևտրի ֆինանսավորման առցանց ուսուցման ծրագրում
Կայացել է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) “Introduction to Trade Finance” ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը:
Բանկի լրատվական ծառայության հաղորդմամբ, Կոնվերս Բանկի թիմը, ծրագրին մասնակիցների աննախադեպ թվի և գրանցած հաջողությունների շնորհիվ, մարտի 17-ին Մինսկում՝ Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսի շրջանակներում արժանանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին:
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրի ֆինանսավորման, վարկավորման ոլորտները և մասնակցությունը կրթական ծրագրերի:
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից ի վեր եւ ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առեւտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն», իսկ 2017թ՝ Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակներին: