Հրաչյա Ռոստոմյանն այցելել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի մասնակիցներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելել է «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի մասնակիցներին, որոնք 2-րդ օրն է՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայքարում են ՀՀ Նախագահի մրցանակի համար:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ներկա է գտնվել պարանի ձգում մրցաձևի մրցումներին, որտեղ մասնակիցները ուժերն են չափել 4 տարիքային խմբերում: Այսօր մրցումային օր էր նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, որոնք մրցել են բասկետբոլ մարզաձևում:
Երեկ տեղի են ունեցել մրցույթի հանդիսավոր բացման և երկրորդ փուլի հաղթող դարձած ու մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների պարգևատրման արարողությունները: Պարգևները հանձնել է մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
Նշենք, որ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ Նախագահի մրցանակի համար ուժերն են չափում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճած 144 և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակից 23 ընտանիքներ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթը
- «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչում կմրցեն հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ