Իրանի խորհրդարանը հաստատել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը
Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և Իրանի միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«ԻԻՀ խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստում ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 145 պատգամավոր, 5 պատգամավոր էլ քվեարկել է դեմ և ձեռնպահ: Իրանի տարածքով շուրջ 10 տարանցիկ ճանապարհ է անցնում, Հայաստանը գտնվում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքում: Ինչպես նշվում է համաձայնագրի փորձագիտական եզրակացության մեջ՝ Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով»,-տեղեկացրել է իրանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան