ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
ՊՊԾ գնդի գրավման գործով 14 անդամի դատավարության ժամանակ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ 9 փաստաբանով հեռանում են նիստերի դահլիճից:
Նա հանդես եկավ հայտարարությամբ. «Նախագահող դատավորը կարդագրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացեց, առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու և խորհրդակցական սենյակ հեռանալու նախագահողը մեր գործընկերների նկատմամբ սանկցիա կիրառեց: Որոշումները հրապարակելուց հետո դատարանն արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել և լռելու ապօրինի պահանջ էր ներկայացնում պաշտպանների նկատմամբ: Ապօրինի պահանջին չենթարկվելու համար երեք պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում, հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում կայացնելու վերաբերյալ:
Բացի այդ, լրացել է ամբաստանյալների նկատամամբ ապօրինի կիրառված սանկցիայի ժամկետը, նրանք միևնույնն է չեն ներկայանում և չեն մասնակցում դատական նիստերին:
Նման պայմաններում մեր ներկայությունը դատական նիստին դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է պաշտպանյալների շահերին, կոպտորեն խախտվում են մեր պաշտպանյալների իրավունքները: Հեռանալով դատարանից՝ միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը և դադարեցնել բերը նշված ապօրինությունները:
Հայտարարությունը ստորագրել են պաշտպաններ Գյուրջյանը, Հայրապետյանը, Ղարագյուզյանը, Ֆանյանը, Վարոսյանը, Գևորգյանը, Ջուվանովան, Բաղդասարյանը, Պետրոսյանը:
Մենք հեռանում ենք դատական նիստերից»:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակացական սենյակ` պաշտպանների վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի