Այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան. «Սանիթեք»
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Ընկերության հաղորդմամբ, խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Պատճառն այն է, որ, թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։
Ընկերության աշխատակիցները, մասնավորապես՝ մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝ փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ։
«Ընկերությունը դիմում է բնակիչներին՝ կոչ անելով շինարարական աղբի տեղափոխման համար օգտվել հատուկ ծառայություններից և, առավել ևս, չնետել նման աղբն աղբամանի մեջ՝ առաջացնելով արհեստական խոչընդոտներ աղբահանության գործընթացում։
Ընկերությունը հայցում է բարեխիղճ բնակիչների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար և վստահեցնում, որ խնդրի լուծման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. «Սանիթեք»-ը թերացել է
- Քաղաքապետարան, ծանոթացիր՝ «Սանիթեք»
- «Սանիթեքը» չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ. պարզաբանում է ընկերությունը
- «Սանիթեք». 2 տարվա ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ ենք ունեցել
- Նույնիսկ «Սանիթեքն» է իրար խառնվել Պապի գալու առթիվ
- Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի
- «Սանիթեք»-ի աղբահավաք մեքենան վթարի է ենթարկվել
- Տարոն Մարգարյանը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել «Սանիթեք»-ի նկատմամբ
- «Սանիթեք»-ն աղբը չի տանում. Բնակիչները դժգոհ են
- «Սանիթեք»-ը աղբահանություն կիրականացնի նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
- «Սանիթեք»-ն աղբահանություն կիրականացնի նաև մյուս 6 վարչական շրջաններում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին