Քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները, սակայն շուկայի աշխատակիցները թույլ չեն տալիս: Նրանց խոսքով, տեղյակ էին, որ նման ծրագիր կա, բայց որ այսօր առավոտյան սկսվելու է, տեղյակ չեն եղել:
«Ախր դուք չեք կարողանում բացատրել քանդելու իմաստը: Ձեր բացատրածը մեզ ձեռք չի տալիս: Թող այնպիսի մարդ գա, որ կարողանա մեր հարցերին հստակ պատասխանի՝ գրավոր, մենք ինքներս մեր ձեռքով ամեն ինչ կկտրենք, կքանդենք: Դուք ոչ մի թուղթ չեք ներկայացում, որ պետք է սա անեք»,- ասաց տեղի բնակիչներից մեկը:
Նա նշեց, որ ասում են՝ իրացման գոտի է. «Բա էդ իրացնողներից մեկը չգա՞ մեզ հետ խոսի, ասի ձեզ բնակարան եմ տալիս, գումար եմ տալիս կամ հող եմ տալիս, ասի՝ մեր առաջարկները սրանք են: Մեզ ձեռք կտա՝ կհամաձայնվենք, ձեռք չի տա՝ կպայքարենք»:
«Ով ինչ ուզում, էն էլ անում է ժողովրդի գլխին: Թե չէ որ առևտրականները դուրս եկան, ի՞նչ եք շահելու, ի՞նչ եք անելու: Տանտերերը մնալու են էլի: Ի՞նչ իմաստ ունի ձեր արածը»,- ասաց շուկայի աշխատակիցներից մեկը:
Մյուսն էլ շարունակեց. «Իրենք գործ չեն տալիս, գործն էլ ձեռքներից խլում են»:
Շուկայի աշխատակիցներն ուզում են, որ իրենց այստեղ աշխատելու ժամանակ տան, մինչև կարողանան պարտքերը, վարկերը փակել, այնուհետև կհեռանան:
Նշենք, որ հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարակական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիրդուսի շուկայի առևտրականների պայքարը շարունակվում է. «Հրապարակ»
- Քաղաքապետարանը գաղտնի է պահել Ֆիրդուսի տոնավաճառը վերացնելու որոշումը. «Հրապարակ»
- Նախագահը հանձնարարել է զբաղվել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի բնակիչների խնդրով
- Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ
- 20 բնակարան հանձնվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է
- Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Քաղաքաշինության նախարարը Ֆիրդուսի բնակիչների հետ քննարկել է հարցերի լուծման ժամանակացույցը
- «Բուտիկների» տեղը սրճարա՞ն. Աբովյանում նորից շինարարություն է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան