Փայտանյութ տեղափոխող 17 տրանսպորտային միջոցից 8-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների, ՃՈ և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում անշարժ պահակակետերում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման է ենթարկվել փայտանյութ տեղափոխող 17 տրանսպորտային միջոց, որից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 13 խմ վառելափայտ, 2 խմ շինափայտ, 4 խմ փայտի հաշվարկով՝ 80 պարկ փայտածուխ: Հաշվարկվում է փայտանյութի ապօրինի տեղափոխման հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը: Գործընթացը գտնվում է նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազի հսկողության տակ: Ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու խստացված միջոցառումները շարունակվում են:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ անցկացվել էր խորհրդակցություն և աշխատաոճի վերափոխման խնդիր է դրվել կոլեկտիվի առջև:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրամյա ծառեր են կտրել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել