Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու խոշոր ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանները 2017 թ-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի աճ են արձանագրել:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ այս մասին հաղորդվել է ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ժամանակ:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանձնարարել է ակտիվ քայլեր ձեռնակել զոբոսաշրջիկներին հուշարձաններ ուղղորդելու համար։ Նա առաջարկել է կազմել յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային երթուղին, որ հուշարձանից կարելի է սկսել էքսկուրսիան ու ինչպես ուղղորդել Հայաստանը տեսնելու ցանկություն ունեցող օտարերկրացուն:
Ա. Թարվերդյանի խոսքով, պետք է հնարավորություն տալ զբոսաշրջիկին տեսնել ու ամբողջական պատկերացում կազմել տվյալ մարզի պատմամշակութային կարևոր հուշարձանների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը զբոսաշրջային այցելությունների աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել. Զարմինե Զեյթունցյան
- Կինոդիտում` Զվարթնոցում
- Զվարթնոցում բացվելու է Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրություն
- Գառնիի տաճարի տարածքում նախատեսում են նոր ենթակառուցվածքների ստեղծում
- «Օտարները հայ ճարտարապետության մասին» ՝ Զվարթնոցում
- Իտալացի ճարտարապետը ներկայացրել է Գառնիի «Բաղնիքի» ծածկի կառուցման իր նախագիծը
- Հորդանանի արքայադուստրը կուսումնասիրի Գառնի, Գեղարդ հուշարձանների ու դուդուկի պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան