
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա. քաղաքագետ
Ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղաադրբեջանական սահմանին ինժեներատեխնիկական լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Մարտական ոգին շատ բարձր է,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բավական լուրջ հետևություններ արեց՝ շտկելու առկա թերությունները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ համապատասխան ռեսուրսներ կամ պատշաճ ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա: Ադրբեջանն իր հերթին ունի Թուրքիայի, Պակիստանի և մի շարք մահմեդական երկրների լուրջ աջակցությունը՝ արհամարհելու քաղաքակիրթ միջազգային հանրությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ Անդրանիկ Միհրանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը մշտապես լարում է իրավիճակը, խոսում հնարավոր ուժային գործողությունների մասին: Չնայած այս ամենին՝ գերտերություններից և ոչ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում լայնամսշտաբ պատերազմական գործողություններով: Դա ոք ոչ քի շահերի շրջանակներում չէ: