Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հնարավոր հարձակման մասին:
Էրմենիհաբերը գրում է, որ նշյալ լուրը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականը: Ըստ վերջինիս տեղեկության՝ թուրքական կողմը նույնիսկ հատուկ նախազգուշական նոտա է հղել Գերմանիային անվտանգության ուժերին, որում մասնավորապես ասվել է, որ «գերմանական ոստիկանության համազգեստ հագած մարդին կարող են մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ»:
Հղած նոտայում նշվել է, թե նույնիսկ ով կարող էր այդ հարձակումը իրականացնել: Ըստ տեղեկատվության՝ դա կարող էր լինել թուրք նախկին մի ոստիկան, ում անունը չի նշվում:
«Die Welt»-ը հարցի շուրջ խոսել էր Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) ներկայացուցիչների հետ: Վերջիններս, ի պատասխան թուրքական կողմի նոտային, ասել են, որ իրենք չեն նկատել նման հարձակման հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին