«Գազպրոմի» հաշվապահը՝ «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության տնօրեն. «Հրապարակ»
«Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Մոտ մեկ ամիս նախապատրաստվող գործընթացի ընթացքում ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ։ Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց և հրապարակվեց։ «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապահի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա