ՎՏԲ-Հայաստան Բանկն բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն: Բանկի լրատվական ծառայության հաղորդմամբ, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ` Բանկի բոլոր բանկոմատների միջոցով։ Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին:
Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել «Կենսաթոշակային քաղվածք» պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաև կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը և հաշվի ընդհանուր մնացորդը։ Այս ծառայությունը թույլ կտա ՎՏԲ- Հայաստան Բանկի քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները և հետևել հիմնադրամների եկամտաբերությանը։
Ծառայության մասին տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան