Ադրբեջանցի սպան բռնաբարել ու գնդակահարել է ազգությամբ թալիշ զինվորի
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ Իբրահիմովը ադրբեջաներենով գրառում է կատարել, որում, ըստ Voskanapat-ի թարգմանության մասնավորապես գրել է.«Խնդրում եմ, եթե հնարավոր է տարածե՛ք, թող մեղավորները պատժվեն։ Զինված Ուժերի Աղդամում տեղակայված թիվ N զորամասում ծառայություն անցնող երկու զինվոր ծանր վիրավորվել են։
Վիճակները ծայրահեղ ծանր է։ Թեև զորամասի հրամանատարությունը փորձում է դեպքը ներկայացնել որպես զինվորների միջև ծագած վեճ, զինվորների հարազատները չեն հավատում։ Հարավային շրջանից զորակոչված զինվորների հարազատների պատմածի համաձայն՝ գումարտակի հրամանատարը զինվորներից մեկին հերթապահության ժամանակ բռնաբարել է։
Որպեսզի ոչ մեկին չասի, նրան մահով էր սպառնում։ Իսկ զինվորը դեպքի մասին պատմում է իր ամենամոտ ծառայակից ընկերոջը։ Սպան, տեղեկանալով այդ մասին, զինվորներին մարտական դիրքում գնդակահարել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում