Գերծանր քաշում մենք միշտ խնդիր ունեցել ենք. Գագիկ Խաչատրյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ աշխարհամասի առաջնությունում տասը քաշային կարգերից Հայաստանն իննում կունենա մասնակից.
«100 կգ քաշային կարգում ըմբիշ չենք ներկայացնի, քանի որ մեր մարզիկը պատրաստ չէ: Գերծանր քաշում մենք միշտ խնդիր ունեցել ենք:
Նախորդ տարվանից թիմում մնացել են երեք ըմբիշներ, մյուսները նորեկներ են: Այս տարի մասնակցել ենք երեք միջազգային մրցաշարերի եւ տարբեր հարգի մեդալներ նվաճել: Այժմ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Օլիմպավանում, որտեղից էլ կմեկնենք մրցավայր: Ունենք տղաներ, որոնք հաջողությամբ հանդես կգան»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան