Դանակահարված հոգեբանը մահացել է
Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Ռ.Պողոսյանը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիրն է, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ, կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան