ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպումն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախապատելուն: Սպասվում է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում՝ Նյու Յորքում, ուր նրանք վերջնականապես կհստակեցնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Անդրանիկ Միհրանյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ բանախոսը նկատեց՝ ռազմական հավասարակշռության խախտումն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ անգամ նրանց համար, ովքեր չեն ուզում կորցնել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին:
«Դա իսկապես անհանգստացնող փաստ է: Սակայն ես գիտեմ, Ռուսաստանը հասկանում է՝ Ադրբեջանին այսչափ զենքի մատակարարման արդյունքում առաջացած դիսբալանսը պետք է ուղղվի: Միաժամանակ Ռուսաստանը գիտակցում է, որ եթե ինքը Ադրբեջանին զենք չվաճառի, դա կանեն մյուս երկրները»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության՝ Ղրիմի կամ Կոսովոյի հակամարտությունների հետ նույնականացմանը, Անդրանիկ Միհրանյանը նշեց՝ հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել. քաղաքագետ
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
- Բրյուսելում շարունակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ չունեմ. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին