Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում:Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է և կապ չունի, թե այդերիտասարդները, որ կողմից են զոհվում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը:
«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ուերազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալիբանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը: Մենք պատրաստ ենքկոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահությանմեծացման և մեր երկու մեծ ազգերի միջև երկկողմ կապերի ամրապնդմանաշխատանքներում աջակից լինել Ձեր և Ձեր գործընկերների ջանքերին», - իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը:
Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին