Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն ասել է, որ ամեն մի ըմբիշ լավագույն մարզավիճակում է.
«Ընդհանուր թիմի պատրաստվածությունը լավ եմ գնահատում: Եվրոպայի առաջնությանը հայտավորված են հավաքականի առաջին համարները: Նախորդ տարվա թիմից մնացել է երկու ըմբիշ: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Մյուսները նորեկներ են: Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում: Շատ կարևոր է, որ մարզիկն ինքն իրեն հավատա: Պետք է պայքարեն, որ հաղթեն:
Մասնակից չենք ունենա միայն 85 կգ քաշային կարգում: Ցավոք, այդ քաշի մեր առաջատար Սերգեյ Սարգսյանը վնասվածք ունի»,- նշել է մարզիչը:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռաֆայել Հարությունյանը (42 կգ քաշային կարգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Ասատրյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Լյովա Գևորգյանը (76 կգ), Մարտին Սիմոնյանը (100 կգ):