Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հուլիսի 18-ին ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։
Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։
Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի ասել, որ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում՝ վտանգավոր. Արցախի ՄԻՊ
- Արդար չէ, որ Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից. Ռուբեն Մելիքյան
- Բացառիկ էր Արցախի ՄԻՊ-ի ասուլիսն Եվրախորհրդարանի շենքում. Արման Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել
- Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է. Ռուբեն Մելիքյան
- Տասը ամսում հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում 20 զոհ ենք ունեցել. Արցախի ՄԻՊ
- Ռուբեն Մելիքյանն ընդգծել է ԱՀ ՄԻՊ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը
- Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
- Արցախի ՄԻՊ. Նոր ի հայտ եկած տեսագրությունում ադրբեջանցի զինծառայողը հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք
- Արցախի ՄԻՊ. ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումը՝ ընդդեմ Եվրոպայի քաղաքական հանրույթին
- Արցախը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքների դիտորդական որևէ առաքելություն չի գործում. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան