Գերմանիան վերանայում է Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության կուրսը
Թուրքիայում գերմանացի լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալության կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պաշտոնական Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Արտգործնախարարի խոսքով՝ նման որոշումը կայացվել է կանցլեր Անգելա Մերկելի և իշխող Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի հետ համաձայնեցնելուց հետո:
Մասնավորապես վերանայվելու են Գերմանիայի կողմից Թուրքիային հատկացվող տնտեսական աջակցության և տարատեսակ վարկերի տրամադրման կարգը, պայմանները: Միևնույն ժամանակ, արտգործնախարար Գաբրիելի խոսքով, անհրաժեշտ է վերանայել այն աջակցությունը, որը Թուրքիային տրամադրում է Եվրամիությունը՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան