ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 անդամի դատավարությունը:
Պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ ապահովել ամբաստանյալների ներկայությունը նիստերի դահլիճում: Նշեցին, որ այդպես նաև հնարավոր կլինի շարունակել նիստերը:
«Գտնում ենք, որ մեր պաշտպանյալներին կարելի է բերել դատական նիստերի դահլիճ և շարունակել նիստերը: Կարծում եմ՝ արդարադատության շահից է բխում նրանց ներկայությունը դատական նիստերի դահլիճում ապահովելը»,- հավելեց հանրային պաշտպանը:
Նշենք, որ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա էր կիրառվել և հեռացվել էին նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմելով փաստաբաններին՝ ասաց. «Միջնորդում եք, որ մինչև սանկցիայի լրանալը նրանց հրավիրել նիստերի դահլիճ: Գիտեք՝ ինչու են հեռացվել: Հիմա միջնորդում եք, որ վերականգնենք: Դուք երբևէ խոսե՞լ եք նրանց հետ, որ եթե միջնորդեք, պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն: Բացատրե՞լ եք օրենքը»:
Փաստաբաններից մեկն ասաց, որ իրավունք չունեն դաստիարակչական, դասախոսական աշխատանք կատարել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալուց հետո հայտարարեց, որ բավարարվել է փաստաբանների միջնորդությունը՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին:
Դատական նիստն ընդմիջվել է ամբաստանյալների ներկայությունն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան