Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Հայաստանն այսօր ունի բարձրագույն կրթության առաջարկ, բայց չկա դրա պահանջարկ։ Չկա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկ։ Հայաստանյան բուհերն արատքին պահանջարկ չեն կարողանում ձևավորել։ Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը։
«Հայաստանում չի իրականացվում մասնագիտական կողմնորոշում, դրա արդյունքում բուհերի շատ ֆակուլտետներում առկա են բազմաթիվ թափուր տեղեր։ Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն։ Նրանց 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին, իրենց մասնագիտությամբ չեն աշխատում։ Բարձրագույն կրթության կազմակերպման կոնցեպցիան ի սկզբանե չի նպաստում կրթական ոլորտի զարգացմանը»,- ընդգծեց բանախոսը։
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանում բուհական համակարգը պետության կողմից անուշադրության է մատնված։
«Բուհի անունը պետական է, բայց նա պետությունից ստանում է ընդամենը 15-20 տոկոս ֆիանսավորում։ Հետևաբար, դրանք ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են։ Սա սխալ է, չի կարելի կրթական համակարգն այսպես բարիձիթողի վիճակի մատնել, ասել՝ գնացեք, ձեր գլուխը պահեք»,- ասաց նա։
Կրթության փորձագետն ափսոսանք հայտնեց, որ իր ճանաչած 10 գյուղաբնակ երեխաներ այս տարի բուհ չեն դիմել զուտ անվճարունակ լինելու պատճառով։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նկատեց, որ շատ դեպքերում բուհը դառնում է սոցիալական տարբեր շերտեր ենրկայացնող երեխաների խտրականության սահման։
«Շատերը համառորեն բանակ չեն գնում։ Սա շատ վտանգավոր բան է»,-
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները