Ադրբեջանը հասկանում է, որ ԼՂ խնդիրը չի լուծվելու ոչ բանակցությունների, ոչ էլ պատերազմի միջոցով. քաղաքագետ
Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարցին՝ կիսո՞ւմ է փորձագիտական այն կարծիքը, որ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրվելը խաթարում է ԼՂՀ ժողովրդավարական հիմքերը, քաղաքագետը պատասխանեց. «Ղարաբաղը գոյություն չունի, որպեսզի ինչ-որ մեկին դուր գա կամ չգա: Սա զարգացման այլ փուլ է: Նա զարգացման իր օրինաչափություններն ունի»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ բանախոսը նկատեց՝ այն ընտրություններից կախված չէ: Ադրբեջանը լավ հասկանում է, որ խնդիրը չի կարող լուծվել ոչ բանակցությունների, ոչ էլ պատերազմի միջոցով, հետևաբար, մտավախություն կա, որ իրավիճակը կշարունակի նույնը մնալ:
«Չեմ կարծում, որ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի կամ լուրջ տեղաշարժեր կգրանցվեն: Ադրբեջանը հոգեբանական ճնշումներ է բանեցնում հայկական կողմերի վրա: Սա է այդ երկրի մարտավարությունը: Ադրբեջանն այս փուլում նման է Եգիպտոսին՝ Մուբարաքի ղեկավարման տարիներին կամ Լիբիային՝ Քադաֆիի նախագահության օրոք»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանն ունակ է իրացնելու արցախահայության շահերից բխող բոլոր գործառույթները. քաղաքագետ
- Արցախի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը