Առողջություն 19:29 21/07/2017 Հայաստան

Կապանում բացվել է ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն

Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացման արարողությանը ներկա են ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության և հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱՄՆ-ից  ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ: 

Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի ծառայության հաղորդմամբ, կենտրոնում գործող վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն  սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։

«Տարիներ շարունակ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ ուղևորվում էր Սյունիք՝ կայանելով մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցելու համար։ Աչքի շարժական հիվանդանոցը կատարել է շատ արժեքավոր աշխատանք՝ լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ, սակայն առավել հասանելի եւ հետեւողական անկային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։ ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։  Կենտրոններն ընդլայնել են ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մարզի սոցիալական բոլոր շերտերի համար», - ասել է ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ մարզում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումն այդ ընդհանուր գործընթացի հերթական քայլն է:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է շուրջ 2,000 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել: Ի տարբերություն Աչքի շարժական հիվանդանոցի ժամանակավոր ծառայությունների, կենտրոնը կգործի մշտապես։ Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Մի քանի տասնյակ բարերարներ, որոնց անունները հիշատակված են կենտրոնում, իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր են դարձրել այս նախաձեռնությունը։  Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվել են մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}