«Սևան» ազգային պարկ»-ում անհայտ անձինք մոտեցել են «Ճայերի կղզուն» և կրակել թռչունների ուղղությամբ
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին:
«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր: Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:
Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ սուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում և, «որսի սիրահարների» հանրային պարսավանք: Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Ալրաղացի Լյովիկը փորձում է դառնալ «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն. «Ժողովուրդ»
- Պետբյուջեից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հսկայական գումար է հատկացվել՝ էկոլոգիական իրազեկության և էկոդաստիարակության համար. «ՀԺ»
- «Սևան ազգային պարկ»-ն համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ
- Ա.Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել «Սևան ազգային պարկ»-ում
- «Սևան ազգային պարկ»-ի պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը. Հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին