Նախնական տվյալներով Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել. Բալայան
Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Կոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել։ Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսան Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Ռիա նովոստին գրում է, որ Twitter-ի գրառումներից մեկի համաձայն, զոհվել է 7 մարդ: Իշխանությունները հայտնում են երկու զոհի և 120 տուժածի մասին, հիմնականում թեթև: Նշվում է, որ զոհվածները Նորվեգիայից զբոսաշրջիկներ են:
Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հայեր չեն տուժել։ https://t.co/Ki6DlensKd
— Tigran Balayan (@tbalayan) July 21, 2017