Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի. «Փաստ»
Մայիսի 25-ին արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը։
«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ նորանշանակ նախարարն ունի 9 միավոր անշարժ գույք, որից վեց հատ բնակարան ու մեկական առանձնատուն, հողամաս ու ամառանոց։ Հարությունյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մետաղադրամների և գեղանկարների թանկարժեք հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը։
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 806 հազար դրամ, և ստացվել նախկին աշխատավայրից։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը