Արաբները որպես բողոքի նշան աղոթել են Երուսաղեմի փողոցներում
Հարյուրավոր արաբ-մահմեդականներ ուրբաթօրյա աղոթք են արել Երուսաղեմի փողոցներում՝ բողոքելով Տաճարի լեռան վրա անվտանգության նոր միջոցառումների դեմ, և քաղաքի մի քանի շրջաններում բախումներ են հրահրել իսրայելական ոստիկանության հետ: Ռիա նովոստին գրում է, որ իրավապահները քարեր նետող ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառել: Ցույցը ցրելուն մասնակցել է հեծյալ ոստիկանությունը և ջրցան մեքենաները:
Բախումները տեղի են ունեցել Երուսաղեմի արաբական շրջաններում: Ակցիաների մասին հաղորդումներ ստացվել են նաև պաղեստինյան տարածքներից:
Արաբները Երուսաղեմի փողոցներում զանգվածային աղոթքներ են կազմակերպել՝ հրաժարվելով բարձրանալ Տաճարի լեռան մոտ գտնվող մզկիթներ մետաղորսիչների միջով անցնելով, որոնք վերջերս տեղադրվել են իսրայելական իշխանությունների որոշմամբ:
Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են անցած շաբաթ իսրայելացի երկու ոստիկանի սպանությունից հետո: Երեք գրոհային Տաճարի լեռան տարածքն օգտագործել էին հարձակման համար և փորձել էին հենց այնտեղ էլ թաքնվել:
Ռիա նովոստին նաև հայտնում է, որ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն մեկ պաղեստինցի է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան