Կուզենայինք՝ Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում. Հուշմանդ
«Մենք հույս ենք տածում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ և երկխոսության ճանապարհով»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը:
Նա նշեց, որ իրենք կուզենային նաև, որպեսզի Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար այս խնդրի կարգավորան գործընթացում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելեր նաև ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը:
«Տարածաշրջանի ժողովուրդների շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը: Վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների ուշիմ քաղաքականության հետևանքով խելամիտ, արդարացի, խաղաղ լուծում կգտնվի տարածաշրջանային հակամարտության համար»,- ասաց իրանցի փորձագետը:
Էհսան Հուշմանդի խոսքով, բնական է, որ Իրանն ամենևին չի ողջունում, ջանք է գործադրելու նաև, որպեսզի տարածաշրջանում որևէ կերպ ներկայություն չունեցող որոշ երկրներ այս հակամարտությանը չմիջամտեն և չխառնվեն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի իշխանությունը կրոնի նկատմամբ մեծ դավաճանություն է գործել
- Իրան-Ադրբեջան համատեղ գործարքներ Բաքվի հանդիպումից հետո
- Իրանցի փորձագետ. Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է
- Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցը
- Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ջերմ հարաբերություններ է ունեցել Իրանի թշնամիների հետ
- Իրանցի փորձագետ. Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջիկայում ևս լուրջ խնդիրներ կառաջանան
- Իրանցի փորձագետ. Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները մեղմելուն ուղղված Ռոհանիի քաղաքականությունը ձախողվում է
- Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի՝ ԼՂ հասցեին արված ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին