ՀՀ-ի և Իրանի թշնամիները պարբերաբար ջանքեր են գործադրում վնասելու երկու երկրների հարաբերություններին. Էհսան Հուշմանդ
«Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանը, հատկապես բարեկամական Հայաստանը կարևոր դերակատարություն ունի այս տարածաշրջանում ընթացող բոլոր զարգացումներում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի փորձագետ Էհսան Հուշմանդը:
Նրա խոսքով, իրանական հասարակությունը բավական լավ ծանոթ է հայաստանյան հասարակությանը, Իրանի հայկական համայնքը կարևոր դերակատարություն ունի Իրանի զարգացման, ներքին խնդիրների արծածման գործում, ընդհանրապես Իրանին ծառայություններ մատուցելու՝ որպես լիարժեք քաղաքացիներ, գործում:
Էհսան Հուշմանդն ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները զանազան հարթություններ, ոլորտներ են ընդգրկում:
«Հետևաբար մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի առաջիկայում ավելի ընդարձակվեն ու զարգանան այդ հարաբերությունները»,- հավելեց իրանցի փորձագետը:
Է. Հուշմանդը նաև նշեց, որ Հայաստանի և Իրանի թշնամիները պարբերաբար ջանքեր են գործադրում, որպեսզի վնասեն երկու երկրներին և նրանց հարաբերություններին:
«Տարածաշրջանում Իրանի որոշ մրցակից երկրներ այդքան էլ գոհ չեն Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումից, բայց, այս ամենը հաշվի առնելով, ուրախությամբ պետք է փաստենք, որ հարաբերություններն օրըստօրե սերտանում են»,- ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Հուշմանդը:
Հարակից հրապարակումներ`
- Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը. Իրանցի փորձագետ
- Վ. Ոսկանյան. Հայ-իրանական հարաբերություններում վերջերս տեղի ունեցավ կարևոր իրադարձություն
- Կուզենայինք՝ Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում. Հուշմանդ
- Իրանի խորհրդարանը հաստատել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը
- Քննարկվել են Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը
- Սանկտ Պետերբուրգում քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործողությունները
- Իրանագետ. Վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի և կանխատեսելի է
- 2019 թ-ին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. Սերժ Սարգսյան
- Հայաստան-Իրան. մրցակիցներին ձեռնունայն թողնելու ժամանակը
- Ինչու Ադրբեջան-Իրան երկաթգիծը կառուցվում է, իսկ Հայաստան-Իրանը՝ ոչ
- Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ ուսումնասիրություն կկատարվի
- Հայաստան-Իրան երկկողմանի ելումուտ առանց արտոնագրի
- Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդմանն ուղղված հարցեր
- Տնտեսագետը՝ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հեռանկաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները