Քանդակագործը. Ապրիլյանում ընկած զինվորի գործը փորձում են ապրեցնել մայրն ու եղբայրը
Ապրիլյան պատերազմում զոհված, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան:
Շարքային Արամայիսը 2016թ-ի ապրիլի 4-ին Ջրականում (Ջաբրայիլ) մղված թեժ մարտերի ընթացքում ցուցաբերելով խիզախություն, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սովորել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ՝ ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։
Նա զբաղվել է քանդակագործությամբ և փայտի փորագրությամբ, հատկապես սիրում էր խաչքարեր քանդակել։ Նա երազում էր զորացրվելուց հետո արվեստանոց բացել: Արամայիսի երազանքներն անկատար մնացին, բայց նրա հարազատները փորձում են անել ամենը, որպեսզի այսօր բոլորն էլ հաղորդակից դառնան զինվորի աշխատանքներին:
Ապրիլյան պատերազմի հերոսի գործն այժմ շարունակում են նրա մայրն ու եղբայրը: Նրանց նախաձեռնությամբ հուլիսի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Արամայիսի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը, բացի այդ տեղի է ունեցել «Քեզ հետ, բայց առանց քեզ» հուշագրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են Արամայիս Միքայելյանի մոր և հարազատների հիշողությունները։
Մայրը՝ Լիլիթ Ավագյանը նախորդ տարի որդու մեդալը ստանալու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինչ խոսքերով է Արամայիսին բանակ ճանապարհել. «Բալես, ցավդ տանեմ, քեզ ճանապարհում եմ, մենակ խնդրում եմ՝ պարտքդ կատարիր փառքով, վերադարձիր անփորձանք: Այսօր բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ և հուզմունք, և ցավ, և խորը կսկիծ, միաժամանակ հպարտություն, որ արժանի զավակ եմ մեծացրել: Այս ցավն իմն է, չգիտեմ՝ կարող եմ հաղթահարել, թե ոչ: Շատ դժվար է: Հոգիս լացում է, կարոտն է խեղդում: Կարոտ, կարոտ…։ Միակ մխիթարանքս երևի սա է, որ հերոս որդի եմ ունեցել՝ գիտակցել է, որ մահվան է գնում»:
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը:
Լուսանկարները՝ Արմինե Կարախանյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում զոհված Միշա Աղաջանյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող
- Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը