Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը նախօրեին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
- Օրերս Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար
- Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ից փոխանցելու ժամկետները դեռ հայտնի չեն
- Հրաչյա Հարությունյանի դուստրը հերքում է հոր ազատ արձակվելու լուրերը
- «Անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները»
- Ուսումնասիրվում են Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու փաստաթղթերը. Ե. Թումանյանց
- Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացն արդեն հնարավոր է սկսել. Ե. Թումանյանց
- Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան