Հունական Կոս կղզում երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Ռիա նովոստին գրում է, որ Twitter-ի գրառումներից մեկի համաձայն, զոհվել է 7 մարդ: Իշխանությունները հայտնում են երկու զոհի և 120 տուժածի մասին, հիմնականում թեթև: Նշվում է, որ զոհվածները Նորվեգիայից զբոսաշրջիկներ են:
Բացի փրկարարներից, երկրաշաժի հետևանքների վերացման աշխատանքներին միացել է նաև բանակը: Վնասվել են շինություններ: Օդանավակայանը չի տուժել երկրաշարժից և աշխատում է նորմալ:
Հաղորդվում է, որ երկրաշարժը վնասել է Կոս կղզու Հին քաղաքի կենտրոնում գտնվող 1725 թ. կառուցված մզկթի մինարեթը: Այն համարվում է կղզու տեսարժան վայրերից: Միջնադարյան ամրոցը նույնպես վնասվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան