Արցախի Գառնաքար գյուղում բացվել է համայնքային կենտրոն և բուժկետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի և բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, «Հայրենիք» միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ բարձր գնահատելով նրա և միության հայրենանվեր գործունեությունը: