«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ նիստը սկսվում է կես ժամ ուշացումով, ինչը պայմանավորված էր փաստաբան Արա Զաքարյանի՝ դատական նիստերի դահլիճ ուշ ներկայանալու պատճառով:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն ու Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը պահանջեցին, որպեսզի ապահովեն իրենց պաշտպանյալների ներկայությունը, քանի որ ցուցում ունեն, որ առանց իրենց պաշտպանյալների ներկայություն չմասնակցել դատական նիստին, որևէ դիրքորոշում չհայտնել:
«Ավելին՝ ունեմ հստակ ցուցում, որ եթե պաշտպանյալս դատարանի դահլիճում չգտնվի, ապա ես պարտավոր եմ լինելու հեռանալ դատարանի դահլիճից: Ինձ համար իմ վստահորդի ցուցումը պարտադիր բնույթ է կրում, ուստի խնդրում եմ դատարանին ապահովել պաշտպանյալիս մասնակցությունը նիտին»,- հայտարարեց Արա Զաքարյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ ամբաստանյալների կողմից կատարված դիտավորյալ գործողությունների արդյունքում նրանք իրենք իրենց զրկել են դատավարությանը մասնակցելու իրավունքից:
«Դատարանը պատրաստ է կրկին քննարկել ամբաստանյալներին նիստերի դահլիճ վերադարձնելու հարցը, բայց մեկ պայմանով՝ դատական նիստում պետք է դրսևորեն պատշաճ վարքագիծ»,- ասաց դատավորը:
Այնուհետև փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը, քանի որ իրենց պաշտպանյալները չբերվեցին:
Դատավորը ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան