«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները վաղը կպարգևատրվեն
Ծաղկաձորում ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, և հայտնի են դարձել չորս տարիքային խմբերի վեց մրցաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, հուլիսի 22-ին, կկայանա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հաղթած և մրցանակակիր դարձած բոլոր ընտանիքներին կպարգևատրի մեդալներով, դրամական խոշոր մրցանակներով և գավաթներով: Իսկ այսօր՝ երեկոյան, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 23 ընտանիքների երեխաներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կհանձնի մարզահագուստ ու նվերներ:
Ավանդույթի համաձայն «Լավագույն մարզական ընտանիք» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հինգ տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցները խրախուսական դրամական պարգևներ կստանան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Ռոստոմյանն այցելել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի մասնակիցներին
- Մեկնարկել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթը
- «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչում կմրցեն հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ