Կրթություն, գիտություն 16:07 21/07/2017 Հայաստան

«Ցանկանում ենք, որ «Լույս» հիմնադրամի՝ մագիստրատուրա ընդունվող տղա շահառուները ծառայած լինեն հայկական բանակում»

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները և փորձառությունն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ առաջին ձեռնարկումներն ու հաջողությունները:Նախագահը բարձրագույն ուսումնական հաստատություններ նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը. 2017-2018թթ. կրթաթոշակի արժանացել է աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանող: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել բարի երթ և հաջողություններ ուսումնառության մեջ: Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց ծրագրերը և գաղափարները։

Ինչպես ողջույնի խոսքում նշեց ՀՀ նախագահը, արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողների հետ հանդիպումները դարձել են բարի ավանդույթ։ Դրանք, սակայն, ինքնանպատակ չեն։

«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում:

Անշուշտ, ինչ որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ խոսում և կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: «Լույս» հիմնադրամը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, այժմ ավելի ճիշտ է ասել՝ այդ կենտրոնների ցանցը, որովհետև «ԹՈՒՄՈ» կենտրոնն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում, սկսել է աշխատանքները Նոյեմբերյանում: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում այդպիսի աշխատանքներ մենք կսկսենք Վանաձորում և հանրապետության այլ քաղաքներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տրվող տարբեր մակարդակի խրախուսական մրցանակները, «Արմաթ» անունը ստացած ինժեներական լաբորատորիաների ցանցը, որ արդեն գործում է հանրապետության 200-ից ավելի, իսկ ավելի ստույգ՝ 208 դպրոցներում, այդ խմբակներում 4500-ից ավելի դպրոցականներ սովորում եմ ծրագրավորում, ծանոթանում են ինժեներական տարրական գիտելիքների և ստեղծում են պարզ ռոբոտներ:

Այս ամենը խոսուն վկայությունն է այդ քաղաքականության, որը, անշուշտ, երկարաժամկետ քաղաքականություն է, և որի իրական արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում: Այդ արդյունքները շատ դրականորեն են ազդելու մեր երկրի տնտեսության զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության վրա: Այնուհանդերձ, թեև այս ծրագրերը հեռահար նպատակներ ունեն, այսօր մենք կարող ենք խոսել արդեն որոշակի արդյունքների մասին: Եվ ուզում եմ տարբեր ոլորտներից ուղղակի մեկական օրինակ բերել, սկսել հենց «Լույս» հիմնադրամից և ասել, որ երբ մենք 2007 թվականին սկսում էինք այս ծրագիրը, որոշեցինք ֆինանսական օժանդակություն, աջակցություն ցուցաբերել աշխարհի 20 լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին, որովհետև այդ բուհերում այն ժամանակ սովորում էին մի քանի հայ երիտասարդներ՝ հաշված թվով երիտասարդներ: Բայց արդեն որոշ ժամանակ անց մենք որոշեցինք այդպիսի օժանդակություն ցուցաբերել աշխարհի լավագույն 10 բուհերում սովորողներին, որովհետև նրանց թիվը կտրուկ աճեց: Եվ այսօր մենք տիկին Ժակլինի հետ կհանձնենք հավաստագրեր արդեն աշխարհի լավագույն 8 համալսարաններում սովորող 60 ուսանողների: Սա առաջընթաց է, որ մենք անպայման պետք է տեսնենք:

Հաջորդը՝ արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ: Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք, որ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-ից 12 մրցանակ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է, օրինակ՝ Թուրքիան` 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ կարծում եմ, որ դա ուղղակի մեր երեխաների, մեր դպրոցականների փայլուն ձեռքբերումներից մեկն է:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած մրցաշրջանում արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմը մրցանակ ստացավ համաշխարհային ուսանողական մրցությունում: Սա, իրոք, հուսադրող է և խոսում է այն մասին, որ կամաց-կամաց մեր բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ համալրվում են այն դպրոցականներով, որոնք արդեն գիտակցում են գիտելիքի և ուսման կարևորությունը: Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր «ԹՈՒՄՈ» կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի: Սա, իրոք, ձեռքբերում է, և ուզում եմ նաև ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, որովհետև այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետև այսպիսի ձեռքբերումները եթե լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար՝ համագործակցելու Հայաստանի հետ: Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք մշտապես պետք է խրախուսենք, պետք է ընդգծենք: Իրոք, այսպիսի հաղթանակները ստեղծում են մի այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից պատվաբեր և մյուս կողմից՝ սովորական երևույթ, որովհետև մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք: Եվ ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն ստարտ-ափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին՝ լինել առաջադեմ և անվտանգ երկիր: Հուսով եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ այստեղ ներկա «Լույս» հիմնադրամի հին և նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն դերակատարությունը, որ իրենք պետք է ունենան Հայաստանի զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել «Լույս» հիմնադրամի շահառուների առաջ: Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք «Լույս» հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնենք, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը և մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին: Իհարկե, ես չեմ ուզում այստեղ այժմ քննարկենք այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, և դա կլինի ևս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ «Լույս» հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը:

Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքների շնորհիվ արժանացել են խրախուսանքի, արժանացել են օժանդակության: Ձեզ բարի երթ եմ մաղթում, և ինչպես միշտ՝ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելը, որովհետև այսպիսի հանդիպումների ամենակարևոր մասը դա է: Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, և ո՞ր ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում:

Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, լսելու ձեր ծրագրերի մասին»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիմնադրամի կրթաթոշակառուներից մեկը երկրի ղեկավարից հետաքրքրվեց «Լույսի» ռազմավարության առանձնահատկությունների մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ նախագահը նկատեց՝ մենք ցանկանում ենք, որ հիմնադրամի շահառուներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի զարգացման գործում, այսինքն՝ օտարերկրյա բուհերն ավարտելուց հետո որոշակի ժամկետով մնան և աշխատեն Հայաստանում։

«Ես համարում եմ, որ հիմնադրամը պետք է համահունչ աշխատի Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Իրականացնում ենք ծրագիր, համաձայն որի բուհերում սովորող բոլոր երիտասարդները կամ ընթացքում պետք է ծառայեն հայկական բանակում, կամ ավարտելուց հետո որոշակի ժամկետով պետք է ծառայեն որպես սպաներ։ Մենք ուզում ենք, որ հիմնադրամի շրջանավարտներն ավելի արդյունավետ մասնակցեն Հայաստանի զարգացման գործին»,- ասաց Սերժ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդներին կրթություն ստանալու աշխարհի լավագույն կրթական կենտրոններում։ 2009 թվականից ի վեր՝ հիմնադրամն աջակցել է ավելի քան 500 ուսանողների՝ ուսումնառել աշխարհի հեղինակավոր բուհերում։









Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}