Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը
Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվելու է «Քաղաքային քանդակ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգողն է քանդակագործ Նունե Թումանյանը:
Panorama.am-ին նա ասաց, որ սա «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունն է։
«Թեման սպառված չէ և ունենալու է շարունակություն։ Քանդակագործների կազմը փոփոխվում է, միանում են նոր մասնակիցներ։ Այս տարի ներկայացնում ենք 10 քանդակագործի 20 նախագիծ»,- նշեց քանդակագործը:
«Քաղաքային քանդակ» առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2015-ին:
Հարցին, թե արդյոք նախորդ ցուցահանդեսից հետո, ներկայացված աշխատանքներից որևէ մեկը տեղադրվել է ինչ-որ տեղ, Ն. Թումանյանն ասաց. «Նախագծի շրջանակներում ներկայացված քանդակներից տեղադրված դեռևս չունենք։ Բայց ունենք հետաքրքիր առաջարկներ քանդակագործների կողմից՝ լուսանկարչական համադրությանների տեսքով։ Եթե որոշ գործեր գտնեն իրենց տեղը քաղաքային միջավայրում, հաջորդ ցուցադրությունն ավելի հետաքրքիր և բազմաթիվ կլինի։ Ես հույսս չեմ կորցնում։ Կարծում եմ մտահղացումը իրականություն դարձնելու համար ժամանակ է հարկավոր»:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա՝ ոչ»
- «Քաղաքային քանդակ»-ը կրկին Երևանի դիմագծով հետաքրքրվածների դատին է ներկայացնելու նոր նախագծեր
- «Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Տաղանդավոր մուլտիպլիկատորի առաջարկը` գումար հավաքել և Նունե Թումանյանի քանդակը տեղադրել Երևանում
- Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին