Վ. Ոսկանյան. Հայ-իրանական հարաբերություններում վերջերս տեղի ունեցավ կարևոր իրադարձություն
«Վերջին շրջանում Իրանը տարածաշրջանում իր դերակատարությունը մեծացնելուն զուգընթաց բավականին ակտիվ քաղաքականություն է սկսել վարել նաև Հարավային Կովկասում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նշեց, որ հայ-իրանական հարաբերություններում վերջերս տեղի ունեցավ կարևոր իրադարձություն: Խոսքը Իրանի խորհրդարանի կողմից «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի վավերացման մասին է:
«Համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է մեզ ընձեռում զբաղվելու Հայաստանը Պարսծից ծոցը Սև ծովին կապող միջանցք դարձնելու համապատասխան քայլերով»,- ասաց իրանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանը հաստատել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը
- Իրանագետ. Վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի և կանխատեսելի է
- Իրան-Հայաստան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ. իրանագետ
- Իրանագետ. «Ռազմական ոլորտում հայ-իրանական համագործակցությունը երկկողմ փոխշահավետ է»
- ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրան-Հայաստան հարաբերությունների խորացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա
- Իրանագետ. «Իրան-Հայաստան հարաբերություններում սկսվում է նոր, կարևոր փուլ»