2017թ. 1-ին կիսամյակում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):
2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել: Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր:
ՊԲ առաջապահ զորամասերը 2017թ. առաջին վեց ամիսներին շարունակել են առաջնագծում լինել թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. դիտարկում
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- Արծրուն Հովհաննիսյան. «Իսկանդեր»-ի հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով
- Ադրբեջանական ագիտպրոպի ապատեղեկատվությունները փաստում են նրա տեղեկատվական համակարգի պարզունակության մասին. Սենոր Հասրաթյան
- Ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջով գուցե կատու է անցել, և այդ կատվի գույնն էլ սև է. Շարմազանով
- ԱՄՆ-ն արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին
- ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
- Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
- ԼՂ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ և տևական լուծում. ԵԱՀԿ
- Ջեյմս Ուորլիք. ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը խաղաղության գրավական չէ
- Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը հատուկ անդրադարձել են Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձին
- Թալիշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել և կրել կորուստներ
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
- Պոլ Ստրոնսկի. Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան