Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 194.88 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.4%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.5%: Այս ցուցանիշով Չինաստանը Ռուսաստանից հետո երկրորդն է. Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 26.5%:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանից Չինաստան արտահանվել է շուրջ 39,61 մլն դոլարի ապրանք, ինչը 2016թ-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 19.5%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 155,26 մլն դոլար՝ ապահովելով 30.9%-ով աճ:
Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է 4.9%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 10.5%:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան