Շիրակի մարզպետ. Ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն. «Առավոտ»
Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից: Մարզպետարանի շենք մտնելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը: Մարզպետարանցիների բնութագրելով՝ իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»:
Արթուր Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն: Լուսանկարները պարբերաբար կփոխենք և կշատացնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են