Հունիսի 16-ին և հուլիսի 7-ին Արցախում վիրավորված զինվորներն ապաքինվում են
Հունիսի 16-ին և հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության, արձակած հաստոցավոր հակատանկային նռնականետերի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներն ապաքինվում են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ հունիսի 16-ին վիրավորված բոլոր զինվորներն էլ այսօր հիվանդասենյակում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Նշենք, որ պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանն այդ օրը հակառակորդի կրակոցից աչքի վիրավորում և այրվածքներ էր ստացել: Նրան տեղափոխել էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ վիրահատել էին։ Վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Զինծառայողի մեկ աչքի տեսողությունն արդեն վերականգնվել է, մյուսի բուժումը դեռ շարունակվում է: Նա թեև դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
Ինչ վերաբերում է հուլիսի 7-ին վիրավորված զինծառայողներին, Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ զինվորներից մեկը հիվանդասենյակում է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Գասպարյանը, դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին վիրավորված զինվորներից մեկը, որը վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, բուժումը շարունակում է Ստեփանակերտի հոսպիտալում:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 7-ին Արցախում վիրավորված զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան
- Պայմանագրային զինծառայողի մեկ աչքի տեսողությունը վերականգնվել է
- Արցախի ՊՆ. Տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայողներ
- Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանի առողջական վիճակը կայունացել է. Հոսպիտալի փոխտնօրեն
- «Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»
- Ամեն ինչ արվում է, որ Արցախում վիրավորված զինծառայող Արմեն Վարդանյանն արագ ոտքի կանգնի. Կամավոր Խաչատրյան
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին