Հասարակություն 10:53 22/07/2017 Հայաստան

Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաև հուլիսի 29-ին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա.

«Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22.3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել՝ տարեկան 50 հա: Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:

Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը:

«Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», - ընդգծել է վարչապետը:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր:

Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}