Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան
«Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենաբարդ, ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարման շարունակականությունն է Ադրբեջանին, որը լրացուցիչ քննարկումների, պարզաբանումների, լուծման կարիք ունի»,- «Մեդիա կենտրոնում» հարցազրույց-ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այն բացատրությունները, որոնք լսում են որպես հիմնավորում, որ դա բացառապես տնտեսական գործարք է, իհարկե, իրենց տեսակետից քննադատությանը չեն դիմանում:
«Վերջին այցի փակ մասերում ունեցել ենք հնարավորություն խնդիրը մանրամասն քննարկել մեր ռուս գործընկերների հետ: Նրանց մի մասը կիսում են մեր մտահոգությունները, հասկանում են խնդրի տարածաշրջանային կարևորությունը»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա նշեց, որ զենքն այնպիսի հատկություն ունի, հատկապես եթե հայտնվում է ոչ հավասարակշռված քաղաքական ղեկավարների ձեռքերում, ինչպեսին Իլհամ Ալիևն է, կարող է պարբերաբար կրակել և այստեղ տարածաշրջանային կայունության կարևորությունը շատ ավելի կարևոր պետք է դիտարկել ռուս գործընկերների հետ հարաբերություններում, քան պարզապես զենքի վաճառքից բխող տնտեսական կամ աշխարհաքաղաքական այլ շահեր:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին կարծիքներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ նման կարծիք ՀՀ հասարակության մեջ եզակի, բայց հանդիպում են, այդ կարծիքի ձևավորման համար իրական ոչ տնտեսական, ոչ քաղաքական հիմքեր չկան:
Հարակից հրապարակումներ`
- Զարմացած չեմ, որ ՌԴ նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ. Արմեն Աշոտյան
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին