Դալիին արտաշիրիմել են
Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում՝ Դալիի թատրոն-թանգարանում, տեղի է ունեցել հայտնի գեղանկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադորի Դալիի (1904-1989 թթ.) աճյունի արտաշիրիմումը:
«Ամեն ինչ անցել է ըստ ծրագրվածի: Վերցված ԴՆԹ նմուշներն ուղարկվել են փորձաքննություն»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է թանգարանի տնօրենը:
Հիշեցնենք, որ մադրիդյան դատարանի որոշման համաձայն՝ Սալվադոր Դալիի մնացորդները էքսգումացիայի էին ենթարկվեն, որպեսզի հայրության թեսթ անցկացվի: Այդ հարցով դատարան էր դիմել Ժիրոնայի բնակչուհի, պայծառատես Պիլար Աբելս Մարտինեսը: Կինը պնդում է, որ Դալին իր հայրն է:
Թատրոն-թանգարանի շրջակայքում հավաքված են եղել մեծ թվով մարդիկ: Մուտքը մի քանի ոստիկաններ են հսկել: Տեղի ժամանակով մոտ ժամը 1-ին շենքից դուրս են եկել մասնագետները, մեքենան դրել ԴՆԹ նմուշներով արկղիկը, սարքավորումներն ու հեռացել:
Հավաքված մարդիկ զրամանքով են նայել այդ ամենին:
«Այս ամենը տարօրինակ է: Ինչ-որ սյուրռեալիզմ: Դալին, հավանաբար, ծիծաղում է»,- ասել է հավաքվածներից մեկը:
Ֆիգերասի քաղաքապետը լրագրողներին ասել է, որ նկարչի մարմինը լավ պահպանված է եղել: Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ վիճակում էին գտնվում Դալիի հայտնի բեղերը: