Ջասթին Բիբերի մուտքը Չինաստան արգելվել է
Չինաստանի իշխանությունները հրաժարվել են մուտքի վիզա տալ կանադացի երգիչ Ջասթին Բիբերին: Նյուզու.քոմ-ը գրում է, որ Բիբերը պատրաստվում է Ասիայում «Նպատակ» խորագրով համերգային շրջագայությամբ հանդես գալ: Համերգներ են նախատեսված Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Հոնկոնգում: Իսկ ահա Բիբերի չինացի երկրպագուները խիստ հիասթափված են:
Պեկինի մշակույթի գործերով պետական գործակալության կայքում հրապարակված է պարզաբանում, որում նշված է, որ կանադացի երգիչն, անկասկած, տաղանդավոր է, բայց միաժամանակ խիստ հակասական կերպար: Նրա հասարակական գործունեությունը երկրում բազմաթիվ անգամ դժգոհություն է առաջացրել, բացի այդ նա «իրեն վատ է պահել» արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ:
Գործակալությունը վատ վարքագծի օրինակներ չի հիշատակել, բայց նշել է, որ նպատակահարմար են համարել արգելել նրա այցը, որպեսզի մաքուր պահեն չինական մշակույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան