Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
Հուլիսի 21-ին, ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ են հնչել:
«Տուժածներ չկան, նյութական վնասներ ևս չենք ունեցել»,- ասաց նա:
Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ առաջին անգամ էր նման կրակոցներ հնչում:
«Նախկինում շատ է եղել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ կրակոցներ չէին եղել, իսկ դիրքերի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակոցներ լինում են»,- նշեց գյուղապետը:
Նա նաև ասաց, որ գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով, ամեն մեկն իր առօրյա հոգսերով է զբաղված. «Մենք վախկոտ ժողովուրդ չենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան