Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
Հուլիսի 20-ին ադրբեջանական բանակը 8:20-ից մինչև 19:00-ն գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ գնդակոծության հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել:
«Գնդակոծությունից վնասվել է մի քանի տուն, մանկապարտեզի տանիքը, մեկ տրակտոր վառվել է: Բացի այդ, վառվել է անասնագոմ, որտեղ եղել է պահեստավորած անասնակեր: Մեր համագյուղացին 12-13 մլն դրամի վնաս է կրել»,- ասաց գյուղապետը:
Սամվել Սաղոյանն ասաց նաև, որ գյուղի գերեզմանատան մոտ է եղել մի պատանի, որին դիպուկահարները փորձել են խոցել, սակայն նրանց չի հաջողվել:
«Հիմա գյուղում խաղաղ է»,- նշեց գյուղապետը:
Երեկ՝ հուլիսի 21-ին, ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է նաև Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Այստեղ տուժածներ չկան, նյութական վնասներ ևս չեն արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
- Պուտինը Ալիևին. «Մենք ունենք ապագային ուղղված բազմաթիվ համատեղ ծրագրեր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան