Եվ հայկական, և իրանական կողմը դժգոհ են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակից. Իրանագետ
Հայ-իրանական սահմանին՝ Սյունիքի մարզում, ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Անդրադառնալով Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրին՝ բանախոսը նկատեց փաստաթղթի հիմնական նպատակն է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելը։
«Օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է Իրանի խորհրդարանում և արդեն օրերս հաստատվել: Համաձայնագիրը վերաբերում է և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու ոլորտին, և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, և էներգետիկ ռեսուրսների տարանցիկ փոխադրումներին»,- ասաց Արմեն Իսրայելյանը:
Իրանագետի խոսքով, որպեսզի հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային գործընթացներն արագ ձևակերպվեն, պետք է ձևավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտին առնչվող հարցերով:
Նա նաև հիշեցրեց՝ 2015 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 120-130 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2016-ին՝ 170 միլիոն է: Սակայն և իրանական, և հայկական կողմը դժգոհ են առևտրաշրջանառության մակարդակից, քանի որ գտնում են, որ ներուժը հսկայական է:
«Հուսանք՝ համաձայնագիրը կնպաստի դրան»,- նշեց իրանագետը:
Բանախոսի կարծիքով, Իրանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար ծրագրերը պետք է բաժանել երկու խմբի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Իրանն ու Հայաստանը մեկ կարևոր նախագիծ արդեն իսկ կյանքի են կոչել. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է: Սակայն օրակարգում պետք է պահել նաև հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը:
Անդրադառնալով Հայաստանի հետ փոխգործակցությանը՝ որպես ԵԱՏՄ անդամի, Արմեն Իսրայելյանը նշեց, որ պաշտոնական Թեհրանը ողջունում է Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը, ավելին, Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել կառույցի անդամ երկրների հետ:
«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, յուրաքանչյուր շուկա Իրանի համար կարևոր է: Սրան զուգահեռ՝ վերջին տարիներին զգալի նվազել է թուրք-իրանական տնտեսական կապերի ակտիվությունը»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Ելաբուգայի գործարարները հետաքրքրվել են Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով
- Բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում. Կարեն Կարապետյան
- Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությամբ ակնկալվում է 350-400 միլիոն դոլարի ներդրում
- Կառավարությունը «ձեռք կքաշի՞» Հայաստան-Իրան ազատ տնտեսական գոտու գաղափարից. ՀԺ
- Իրանագետը՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին
- ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը
- Սոկոլով. Մեղրու ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ
- Սյունիքի մարզում կհիմնվի ազատ տնտեսական գոտի
- «Հայաստանը կարող է տրամադրել ոչ թե արոտավայր, այլ` ոչխարների գլխաքանակ»
- Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
- ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
- Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
- Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան